Արդեն չորս օր աշխատանքից ազատված ՔԿԾ պետի տեղակալը շարունակում է «աշխատել»

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մարտի 17-ին հրաման է ստորագրել՝ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի տեղակալ Արտակ Առուստամյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

Այսինքն՝ արդեն 4-րդ օրն է՝ ՔԿԾ պետի տեղակալն ազատված է աշխատանքից (դրա պատճառներին դեռ կանդրադառնանք):

Բայց ըստ ամենայնի՝ Արտակ Առուստամյանն ու նրա ղեկավար, ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը չեն հաշտվում Առուստամյանի՝ պաշտոնից ազատվելու մտքի հետ, քանի որ արդեն 4 օր աշխատանքից ազատված Արտակ Առուստամյանը շարունակում է հաճախել աշխատանքի:

Ավելին, ՔԿԾ պետի՝ արդեն նախկին տեղակալը շարունակում է զբաղեցնել ծառայողական աշխատասենյակը, օգտվել պետական բենզինով աշխատող պետական ծառայողական մեքենայից ու վարորդի ծառայություններից և կազմել Ծառայության հետ կապված հետագա պլաններ:

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ ՔԿԾ կայքում Արտակ Առուստամյանը դեռևս ՔԿԾ պետի տեղակալ է: Նրա անունը մինչ այժմ հանված չէ ՔԿԾ ղեկավարության ցանկից:

Հաջորդ անգամ այս փաստը Նիկոլ Փաշինյանը կարող է ներառել իր հերթական 100 ձեռքբերումների շարքում, որովհետև միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր, որ ազատված աշխատակիցը հրաժարվի լքել աշխատանքի վայրը, ու դրան ղեկավարությունը շատ նորմալ վերաբերվի:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը թերևս պիտի մտահոգվեր, որ չի հարգվում իր հրամանը, սակայն, ինչպես ասում են, դա նրա խնդիրն է:

Տեսանյութեր

Լրահոս