Հեղինակները վերլուծել են 28 առողջ մասնակիցների հյուսվածքների նմուշներ, նրանց ձեռքերի ներսի հատվածում մաշկը ենթարկվել է փոքր քանակության ազոտական մանանեխի՝ FDA-ի կողմից հաստատված գրգռիչ դեղամիջոցի ազդեցությանը: Նյութը քսելու ընթացքում հետազոտվողների մաշկը ծածկվել է ցանով։ Դրանից հետո կամավորների մի մասին խնդրել են վիտամին D-ի բարձր դոզաներ խմել, իսկ մյուսին պլացեբո են տվել։
Տարեսկզբին մասնավոր տրանսֆերտների տեսքով դրսից Հայաստան մտնող ֆինանսական հոսքերն էական փոփոխություն են կրել։ Թեև անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերի աճը պահպանվել է, այնուհանդերձ տարեվերջի համեմատ անկումն ակնհայտ է։