
Ադրբեջանը դիմել է նոր ռազմական էսկալացիայի. Տոյվո Կլաարը մեկնել է Բաքու

Հարավայում Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր մեկնում է Բաքու: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով ԵՄ ներկայացուցչությանը:
«Փաստինֆո»-ն արդեն հայտնել է, որ այսօր` ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, եւս մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են: Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել: