«Ուրեմն էդ Ամուլսարը Սերժի ժամանակ էր սար, ու այն պետք էր պաշտպանել։ Իսկ հիմա Ամուլսարը հրաշքով հանք դարձավ, և այն պետք է շահագործել»․ Անուշ Սեդրակյան
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վայ, էս ինչի՞ եք խառնվել իրար։ Հիմա բացատրեմ, ու դուք ամեն ինչ տեղը կբերեք։
Ուրեմն էդ Ամուլսարը Սերժի ժամանակ էր սար, ու այն պետք էր պաշտպանել։
Իսկ հիմա Ամուլսարը հրաշքով հանք դարձավ, և այն պետք է շահագործել։
Ոսկի հատում։
Էս կանոնը ինչի վրա դնեք, կաշխատի։
Արցախը Սերժի ժամանակ էր պետք պահել, իսկ հիմա ինքը դժգույն ա, նվնվոցի առարկա։
Տրանսպորտը Սերժի ժամանակ չէր կարելի թանկացնել, իսկ հիմա դա պարտադիր ա
Փաստաբան Սերժի ժամանակ չէր կարելի ծեծել, իսկ հիմա դրանք սխալ փաստաբաններ են։
Բանակի դեպքերը Սերժի ժամանակ հանցագործություն էին, իսկ հիմա պատահականություն։
Եվ եկեք պայմանավորվենք, որ ով ինչ անի, պիտի դատվի նա, ով ազնիվ կռվել ա Արցախում։ Որովհետև հեղափոխական արժեքը ուրիշա էլի, ուրիշ»։