Բաժիններ՝

Չեմպիոնների լիգա. «Ռեալ»-ը հաղթել է «Լիվերպուլ»-ին, «Նապոլի»-ն` «Այնտրախտ»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են փլեյ-օֆֆի երկու հանդիպումները:

Անգլիական «Լիվերպուլ»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ռեալ»-ին, չի պահպանել հաղթական հաշիվը` զիջելով 2:5 հաշվով: «Լիվերպուլ»-ի կազմում գոլերը խփել են Դարվին Նունիեսը և Մոհամեդ Սալահը, իսկ «արքայական ակումբում» աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը (դուբլ), Էդեր Միլիտաոն և Քարիմ Բենզեման (դուբլ):

Օրվա մյուս խաղում իտալական «Նապոլի»-ն հյուրընկալվելիս առավելության է հասել Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի նկատմամբ` 2:0 հաշվով: Նեապոլցիների կազմում գոլերը խփել են Վիկտոր Օսիմենը և Ջովանի Դի Լորենցոն:

Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 15-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս