Բաժիններ՝

Սրտի մաքրություն

Ի­մաս­տությու­նը չի մտնի չա­րա­նենգ ան­ձի մեջ և ոչ էլ կբնակ­վի այն մարմ­նի մեջ, որ մեղք է գոր­ծում (Ի­մաստ. Ա 4)։

Աստ­վա­ծա­շուն­չը հաս­կա­նալ կա­մե­ցո­ղը ոչ այն­քան պետք է տրվի մեկ­նություն­նե­րի ըն­թերց­մա­նը, որ­քան` մարմ­նա­կան ա­րատ­նե­րից սրտի մաք­րա­գործ­մա­նը: Ե­թե այս ա­րատ­ներն ար­մա­տա­խիլ ար­վեն, ա­պա կրքե­րի ծած­կո­ցը վերց­վե­լուն հա­մա­պա­տաս­խան հոգևոր աչ­քե­րը պարզ կտես­նեն Ս. Գրքի գաղտ­նիք­նե­րը: Քան­զի Սուրբ Հո­գին հայտ­նել է այն, որ­պես­զի մենք այն ճա­նա­չենք: Իսկ չենք տես­նում այն պատ­ճա­ռով, որ մեր հոգևոր աչ­քե­րը ծածկ­ված են ա­րատ­նե­րի ծած­կո­ցով: Իսկ ե­թե նրանց վե­րա­դարձ­վի ի­րենց բնա­կան ա­ռող­ջությու­նը, ա­պա միայն Ս. Գրքի ըն­թեր­ցա­նությունն էլ բա­վա­րար կլի­նի նրա ճշմա­րիտ ի­մաստն ըն­կա­լե­լու հա­մար, և մեկ­նիչ­նե­րի գրքե­րի կա­րիք չի զգաց­վի, ինչ­պես մարմ­նա­կան աչ­քե­րը տես­նե­լու հա­մար ոչ մի գի­տե­լի­քի կա­րիք չու­նեն, ե­թե միայն մա­քուր են, ու խա­վար չկա նրան­ցում (ս. Իոան Կա­սիան):

Երբ Տերն ա­մե­նայն աշ­խար­հիկ բա­նե­րից ու վար­դա­պե­տություն­նե­րից մա­քուր սիրտ է տես­նում, ա­պա նրա վրա, ինչ­պես մա­քուր փոք­րիկ տախ­տա­կի, գրում է Իր վար­դա­պե­տությու­նը: Այս բա­նը ա­սում եմ նրա հա­մար, որ որևէ մե­կը չկար­դա ոչ աստ­վա­ծա­հա­ճո գրքեր:

Սուրբ Գրքում ան­թեղ­վա­ծը ճա­նա­չե­լու հա­մար պետք է սրբա­կեն­ցաղ կյան­քով ապ­րել: Սա­կայն, մա­քուր կեն­ցա­ղա­վա­րությու­նից զատ, պետք է հա­րատևել Աստ­վա­ծաշն­չի ուս­ման մեջ, որ­պես­զի ան­դադ­րում ըն­թեր­ցա­նության մի­ջո­ցով Աստ­ծու կարևոր ու խորհր­դա­վոր խոս­քե­րը դաջ­վեն մեր հո­գի­նե­րում (ս. Բար­սեղ Կե­սա­րա­ցի):

Կարդացեք նաև

Բո­լոր եր­գերն էլ Սաղ­մո­սա­րա­նի մի-մի կտակ են` մարդ­կության հա­մար կեն­դա­նագր­ված, որ, սա­կայն, միայն տե­սա­նե­լի են մա­քուր սրտե­րին (ս. Գրի­գոր Նա­րե­կա­ցի):

Քրիս­տոն­յա՛, երկ­յու­ղա­ծությամբ ըն­թեր­ցե­լով Սուրբ Հո­գու խոս­քե­րը` հի­շի՛ր, որ մեր տկար, մե­ղա­վոր միտքն ի զո­րու չէ պար­փա­կել Աստ­ծու խոս­քի մեջ ամ­փոփ­ված ի­մաս­տության բո­վան­դակ խո­րությու­նը: Գրված է. «Ի­մաս­տու­թյու­նը չի մտնի չա­րա­նենգ ան­ձի մեջ և ոչ էլ կբնակ­վի այն մարմ­նի մեջ, որ մեղք է գոր­ծում» (Ի­մաստ. Ա 4), քան­զի ինքն ի­մաս­տությու­նը մար­դու հա­մար նախ և ա­ռաջ բա­րե­պաշ­տություն է. «Աստ­ված­պաշ­տությունն է ի­մաս­տություն» (Հոբ ԻԸ 28) (ս. Իգ­նա­տի Բրյան­չա­նի­նով):

Թո՛ղ ­մեղ­սա­լից կյան­քը, թո՛ղ­ աշ­խար­հա­սեր մո­լություն­ներն ու հա­ճույք­նե­րը, ու­րա­ցի՛ր­ անձդ, այդ­ժամ Ա­վե­տա­րա­նը քեզ հա­մար մատ­չե­լի ու հա­ճե­լի կդառ­նա:

Տերն ա­սում է. «Ով այս աշ­խար­հում իր անձն ա­տում է, այն կպա­հի հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար» (Հովհ. ԺԲ 25) (այն ան­ձը, ո­րի հա­մար ան­կու­մից ի վեր մեղ­սա­սի­րությու­նը բնա­կան ապ­րե­լա­կերպ դար­ձավ): Փակ է Ա­վե­տա­րա­նը նրա հա­մար, ով սի­րում է իր ան­ձը, ով չի վճռում ինք­նու­րաց լի­նել: Նա կար­դում է տա­ռը, բայց կյան­քի խոս­քը, ինչ­պես Հո­գին, նրա հա­մար մնում է ան­թա­փանց ծած­կո­ցի տակ:

Երբ Տերն Իր սուրբ մարմ­նով աշ­խար­հում էր, շա­տերն էին տես­նում Նրան, բայց միա­ժա­մա­նակ և չէին տես­նում: Ո՞րն է օ­գու­տը, երբ մար­դը նա­յում է այն մարմ­նա­վոր աչ­քե­րով, ո­րոն­ցից կեն­դա­նի­ներն էլ ու­նեն, բայց ո­չինչ չի տես­նում հո­գու աչ­քե­րով` մտքով և սրտով: Այ­սօր էլ շա­տե­րը ա­մեն օր կար­դում են Ա­վե­տա­րա­նը, բայց միա­ժա­մա­նակ եր­բեք չեն կար­դա­ցել, ա­մենևին ծա­նոթ չեն նրան (ս. Իգ­նա­տի Բրյան­չա­նի­նով):

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս