Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետի հետ

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջնացքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները։

Դոնիկա Գյորվալա-Շվարցն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728