
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել12 ավտոմեքենա, 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Փետրվարի 17-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Վայք, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում, Քաղսի գյուղում, Աշտարակ-Ապարան և Մեծ-Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 34 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: