Հայաստան պատվիրակություն հրավիրելու իրավունք է տրվել Տիգրան Խաչատրյանին և Մհեր Գրիգորյանին. արարողակարգային ծախսերը կավելանան

Կառավարությունը փոփոխություն է կատարել «Պետական արարարողակարգի» մասին օրենքում, որով այսուհետև Հայաստան պատվիրակություններ հրավիրելու իրավունք կունենան նաև փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ մինչև այս փոփոխությունը նման իրավունք ունեին Փաշինյանը, ՀՀ նախագահը և ԱԺ նախագահը։

Հիմա հավանաբար, որպեսզի նրանց կողքին երկու փոխվարչապետների գործունեությունը չստվերվի և փոխվարչապետներին ավելի մեծ դերակատարում տրվի, նրանց ընձեռվել է Հայաստան պատվիրակություններ հրավիրելու լիազորություն։

Այդ այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու նպատակով սահմանվել է նաև Հայաստան ժամանող հյուրերի ֆինանսավորման ձևաչափ:

Տեսանյութեր

Լրահոս