
Ֆեյքերի ՊՈԱԿ-ի մեքենան օրական 22 լիտր բենզին է ծախսում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականի ընթացքում 5535 լիտր ռեգուլյար տեսակի բենզին է գնել, թեեւ այս ՊՈԱԿ-ն ընդամենը մեկ ծառայողական մեքենա ունի: Եթե ձեռք բերված բենզինի քանակը բաժանենք տարվա աշխատանքային 250 օրերի վրա՝ շաբաթ-կիրակին հանած, ապա կստացվի, որ օրական մոտ 22 լիտր բենզին է ծախսել ՊՈԱԿ-ի մեքենան։ Թե ուր են այդքան գնացել, եւ ինչ տրանսպորտային տեղափոխումներ է իրականացնում ֆեյքերի ՊՈԱԿ-ը, պարզ չէ։
Նշենք, որ այս ՊՈԱԿ-ի գործառույթները հիմնականում կապված են ԶԼՄ-ների հրապարակումների մոնիթորինգի, կառավարության գործունեության լուսաբանման հետ, եւ անհասկանալի է, թե ինչպես կարող էր 1 մեքենան այդ ծավալի բենզին ծախսել»: