Ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականներում մարզչական նշանակումներ են եղել
Հայաստանի ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կգլխավորի Տիրան Ղազարյանը, մինչև 15 տարեկանների հավաքականը՝ Էրիկ Նազարյանը, մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Պետրոսյանը, մինչև 18 տարեկանների հավաքականը վստահվել է Վահագն Մինասյանին, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը կգլխավորի Ռազմիկ Գրիգորյանը:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների ցանկը.
Ազգային հավաքական – Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի Մ-21 հավաքական – Ռաֆայել Նազարյան
Հայաստանի Մ-19 հավաքական – Ռազմիկ Գրիգորյան
Հայաստանի Մ-18 հավաքական – Վահագն Մինասյան
Հայաստանի Մ-17 հավաքական – Արմեն Պետրոսյան
Հայաստանի Մ-15 հավաքական – Էրիկ Նազարյան
Հայաստանի Մ-14 հավաքական – Տիրան Ղազարյան
Կանանց Հայաստանի ազգային հավաքական – Արտակ Ադամյան
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքական – Գագիկ Տեր-Գևորգյան
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքական – Մարիամ Ստեփանյան
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական – Ռուբեն Նազարեթյան: