Բաժիններ՝

Արդյո՞ք Մեսսին վերադառնում է «Բարսելոնա»

Այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին ավարտեց իր պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ և հայտարարեց խաղացողի կարիերան ավարտելու մասին, սոցիալական ցանցերում և կատալոնական մամուլում սկսեցին պտտվել լուրեր, այն մաին, որ արգենտինացի լեգենդը կարող է վերադառնալ «Կամպ Նոու», սակայն այս անգամ ոչ թե 10 համարի մարզաշապիկով, այլ… կոստյումով։

Ըստ «Mundo Deportivo»-ի և մի քանի հեղինակավոր ինսայդերների՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջին օրերին ինտենսիվ բանակցություններ է վարում Մեսսիի ներկայացուցիչների հետ։ Խոսքը «հատուկ խորհրդատուի» կամ «տեխնիկական տնօրենի» պաշտոնների մասին է, որը թույլ կտա նրան անմիջական ազդեցություն ունենալ ակումբի տրանսֆերային քաղաքականության և ակադեմիայի զարգացման վրա։

Թեև շատ երկրպագուներ ցանկանում են Մեսսիին տեսնել մարզչական պահեստայինների նստարանին՝ Չավիի կողքին, փորձագետները նշում են, որ Մեսսին ավելի հակված է կառավարչական աշխատանքին։

Մինչև շաբաթվա վերջ «Բարսելոնան» հանդես կգա հնարավոր գործարքի մասին պաշտոնական հայտարարությամբ։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, Լեոն բազմիցս ասել է, որ կարիերայից հետո պատրաստվում է բնակվել Բարսելոնայում և ցանկանում է օգնել ակումբին:

 

Տեսանյութեր

Լրահոս