Բաժիններ՝

Ֆրիկասե. սպիտակ սոուսի մեջ պատրաստված սպիտակ մսից ռագու

Բաղադրիչներ

Խոզի ֆիլե – 300 գրամ

սունկ – 150 գ

թթվասեր – 2 ճ/գ

պանիր – 50 գ

ալյուր – 1 ճ/գ

բուսայուղ – 1 ճ/գ

աղացած համեմ – կես թեյի գդալ

սոխ – 1 հատ

սխտոր – 2 հատիկ

ջուր – 100 մլ

թարմ կանաչի

աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, չորացնել թղթե սրբիչով, կտրատել խորանարդաձև։

Սունկը լվանալ, կտրատել։

Սոխը նույնպես պետք է կտրատել խորանարդաձև։

Միսը ձեթի մեջ տապակել այնքան, մինչև կարմրի, ավելացնել սունկը, սոխն ու քերչով անցկացրած սխտորը, ապա ավելացնել նախընտրած համեմունքներն ու աղը:

Տապակել 8-10 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով։

Լցնել ջուրն ու թթվասերը։ Ավելացնել պանիրը և եփել մարմանդ կրակի վրա, եռալուց հետո ավելացնել ալյուրը և խառնել մյուս բաղադրիչներին։ Եփել այնքան, մինչև սոուսը թանձրանա։

Վերջում ավելացրեք կանաչիները։

Որպես խավարտ՝ ֆրիկասեի հետ մատուցում են եփած բրինձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728