Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորի անձեռնմխելիությունից․ ՔՊ-ն  կողմ քվեարկեց նրա դեմ քրեական գործ հարուցելու միջնորդությանը

Փետրվարի 7-ից ԱԺ-ում քննարկվում է Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդությունը խորհրդարանում ներկայացնում էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Քննարկմանը մասնակցում էր միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Փակ քննարկումից հետո ՔՊ-ի ձեռամբ Սեյրան Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, կողմ քվեարկեցին  նաև նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությանը։

Ներկայացնելով Ս. Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քվեարկության արդյունքները, ՔՊ-ական Նարեկ Բաբայանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր։

Կարդացեք նաև

«Գլխավոր դատախազը միջնորդել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մեր խմբակցության երկու պատգամավորներ չունեին գաղտնիության թույլտվություն, որի պատճառով քվեարկությանը չեն մասնակցել»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728