Բաժիններ՝

Արմավիրի մարզում բնակվող ընտանիքում ծնվել է 11-րդ զավակը

ՀՀ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվել է 11-րդ զավակը՝ գոռը: Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։

Ինչպես տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, նրանց տեսակցելու է գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորել է բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։

Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում: Ընտանիքի 10-րդ զավակը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս