«Չի կարելի մարդկանց էն աստիճանի հասցնել, որ մարդիկ դառնան ցուցարար». տոնավաճառի աշխատակից

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցվում է, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:

«Գնում են Տեսչական մարմնի հետ բանակցության, ինձ համար շատ տարօրինակ է նման որոշումների կայացման մեխանիզմը: Ի՞նչ է նշանակում՝ քաղաքացիների անվտանգության հետ կապված որոշում ենք կայացնում՝ երկրի նման սոցիալական ծանր պայմաններում: Հիմա էս մարդիկ սոցիալական խնդիր են լուծում: Էդ բանակցությունները պետք է լինեին մեկ ամիս առաջ»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս