
Հովհաննես Բաչկովը ցանկանում է մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը:
Այս մասին գրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
«Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցելու այս տարվա աշխարհի առաջնությանը: Ուզում է աշխարհի չեմպիոն դառնալ: Նա այժմ մարզվում է անհատական մարզումային ծրագրով: Աշխարհի առաջնությունից հետո կհասկանանք նրա` օլիմպիական քվոտայի համար պայքարելու հնարավորությունը»,-ասաց գլխավոր մարզիչը:
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին: