«Ոչ տնտեսություն ունենք, ոչ արտադրություն. գործ տվեք, աշխատենք. չարչի են սարքում». աշխատակից
ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինն անցյալ տարի «Մալաթիա» տոնավաճառում անցկացրած ստուգումներից հետո որոշում էր կայացրել փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողն արձանագրված 17 խախտումից մի քանիսը չէր վերացրել։ Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, դեմ են որոշմանը և բողոքի ակցիա են կազմակերպել:
«Հարցին լուծում պետք է տրվի, այլընտրանք չկա: Չգիտեմ՝ ում նպատակն ինչ է, բաց մենք չունենք գաղթելու տեղ: Այստեղ մեծ, հզոր բանակ է, որոնք և՛ իրենց են պահում, և՛ ընտանիքներին, և՛ բանակին: Մենք մեր երկիրը պետք է ծաղկեցնենք, ի՞նչ է նշանակում՝ այսքան մարդու հացը կտրել: Տեսչական մարմնից եկել են ստուգումների, ինչի համար՝ չգիտեմ: Մեզ մոտ պայթուցիկներ չկան, ոչ մի հրդեհային բաներ: Ո՞նց կարելի է այս ժողովրդին դարձնել չարչի: Համաձայն ենք՝ փակվի, բայց մեզ համապատասխան աշխատանք տվեք: Ոչ տնտեսություն ունենք, ոչ արտադրություն. գործ տվեք, աշխատենք»,- ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը: