
Հայտնի է Եգիպտոսի նախագահի օրակարգը Հայաստան կատարած այցի ընթացքում

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը մանրամասներ է ներկայացրել Հայաստան կատարած այցի ընթացքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի օրակարգի վերաբերյալ:
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:
Հանրապետության նախագահի նստավայրում հունվարի 29-ին՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հայաստանի և Եգիպտոսի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին հանդիպում կունենան նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: