
Բա որ բանակ չենք ունեցել 30 տարի, բա Եռաբլուր ինչի՞ ես գնում․ Տիգրան Վարդանյանը՝ Սասուն Միքայելյանին

Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է․
Սասուն Միքայելյանն ասում է, որ 30 տարի բանակ չենք ունեցել:
Հարց էլի, դրա համա՞ր էիր Սերժ Սարգսյանի ետևից շեֆ-շեֆ ասելով ու գերագույն հրամանատար ու մարտական ընկեր ասելով քայլում: Բա, որ բանակ չենք ունեցել 30 տարի, բա Եռաբլուր ինչի՞ ես գնում: Բա, որ չենք ունեցել, բա Քառօրյա ու 44 օրյա պատերազմների ժամանակ ՀՀ ԶՈւ համազգեստով ո՞վ էր կռվում: Ասում ես միայն Վազգենի ժամանակ ենք բանակ ունեցել, բայց մեկ բան մոռանում ես, որ Վազգենը ողջ լիներ քեզ գլխից կթողեր էս խոսքերիդ համար ու ոչ միայն էս խոսքերիդ համար:
Սերժ Սարգսյանին որպես ընկեր, Արցախյան գոյամարտը, բանակին ուրացողը խոսում է բանակ ունենալ-չունենալուց: Բանակ չունեինք ու դրա համար ես երևի հանգիստ ապրել ու հարստություն դիզել: