Անասուն, մարդակեր թուրք, դավաճան. զոհված զինծառայողների ծնողները` Նիկոլ Փաշինյանին
Վաղ առավոտից, դեռ լույսը չբացված (ժամը 05:30-ից սկսած,-Ն.Խ.) Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու հսկայաքանակ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում պանթեոնի ողջ տարածքում, հատուկ բերված էվակուատորներով պանթեոնի մուտքի մոտ կայանած մեքենաներն են հեռացնում, ըստ ծնողների` նաև դիպուկահարներ են բերվել: Եռաբլուրի բոլոր մուտքերը հսկայաքանակ ոստիկաններով, կարմիր բերետավորներով շղթայված է:
Ի դեպ, արգելում են նաև լրագրողների մուտքը Եռաբլուրի բուն տարածք:
Լրագրողներին արդեն իսկ փողոցի կողմից, Եռաբլուրի սկզբնական մուտքից թույլ չեն տալիս վերև բարձրանալ։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հիշատակին նվիրված միջոցառում. ՈՒՂԻՂ