Ուկրաինայի շուրջ հակամարտությունը բացահայտեց աշխարհակարգի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. Կիսիդա

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտեց աշխարհակարգի թուլությունը ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները, քանի որ այն չկարողացավ դիմակայել նետված մարտահրավերներին: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթը խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։

«Բացահայտվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները` ի պատասխան մարտահրավերի (խմբ.՝ նկատի ունի ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում), որին բախվել է օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային աշխարհակարգը, որը պաշտպանում էր խաղաղությունը: Բացի դրանից, ակնհայտ դարձավ միջազգային աշխարհակարգի թուլացումը. որոշ երկրներ այս հնարավորությունն օգտագործում են Ռուսաստանի հետ իրենց կապերն ամրապնդելու համար, հետապնդում են գործնական շահեր էներգետիկ և այլ բնագավառներում, ինչպես նաև առաջ են տանում հրթիռամիջուկային մշակումներ», – ասել է Կիսիդան։

Ճապոնիան վերջին ժամանակներս բազմիցս հանդես Է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննադատությամբ և հայտարարել դրա բարեփոխման անհրաժեշտության մասին՝ օրենքի գերակայության և համաշխարհային կազմակերպության բազմակողմ ձևաչափի ապահովման համատեքստում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում հինգ մշտական ​​անդամներ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, և տասը ոչ մշտական ​​անդամներ, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից երկու տարով։ 2022 թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է նրանցից հինգի ՝ Հնդկաստանի, Իռլանդիայի, Քենիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի պաշտոնավարման ժամկետը:

Ազատված տեղերն զբաղեցրել են Մալթան, Մոզամբիկը, Շվեյցարիան, Էկվադորը և Ճապոնիան։ Մինչև 2023 թ.-ի վերջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կմնան նաև Ալբանիան, Բրազիլիան, Գաբոնը, Գանան և ԱՄԷ-ն։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը հասունացել է, և զարգացող երկրների մշտական թերներկայացվածությունը պետք է լուծվի։

Նրա կարծիքով, Բրազիլիայի և Հնդկաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների կարգավիճակ ստանալը լրացուցիչ արժեք կհաղորդի այս մարմնին, ինչը տեղի չի ունենա, եթե այդ կարգավիճակը ստանան Գերմանիան և Ճապոնիան:

Տեսանյութեր

Լրահոս