Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի մոտ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 20-ին, ժամը 18։14-ին ահազանգ է ստացել, որ Թթուջուր գյուղի մոտակա ձորում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել՝ 18։55-ին: Այվել է մոտ 3 հա խոտածածկույթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս