Կասկածելի պայմաններում զոհվել է 15 զինծառայող. «Հայկական ալիք»

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ դե-ֆակտո ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Հրդեհի կապակցությամբ պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։ Ըստ բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների՝ պաշտոնից կազատվեն նաև 2 -րդ բանակային կորպուսի շտաբի պետը, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի թիկունքի և կապիտալ շինարարության ծառայության գծով տեղակալը:

Տարօրինակ է, թե ինչպե՞ս նման խոշոր թվով զինծառայողներ չեն կարողացել դուրս գալ այրվող կացարանից, դեպքն առավել շատ պայթյունի է նման։ Հատկապես, երբ պատահարը տեղի է ունեցել ինժեներասակրավորային վաշտի զինծառայողների հետ, ինչն ակնհայտորեն կցանկանար թշնամին՝ հաշվի առնելով Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանամերձ տարածքները ականապատելու և «ականային տեռորի» վերաբերյալ մշտական հայտարարությունները։ Սա ցավալի կորուստ է ՀՀ բանակի համար թե՛ քանակական, թե՛ որակական առումով, քանի որ ինժեներասակրավորային զորքերի պատրաստումը երկարատև գործընթաց է։

Ինչպես և ակնկալվում էր, որևէ մեկը չի ստանձնի կատարվածի պատասխանատվությունը, ուղղակի կլինեն պաշտոնից մի շարք ազատումներ, հերթական անգամ կարատավորվի բանակի հեղինակությունը։

«Հայկական ալիք»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031