«Երբ համարձակվեք ասել՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու, նոր մեզնից կլսեք ձեր «սնդիկ փարթիների» մասին. Հայկ Մամիջանյան
Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը դիմելով իշխանական պատգամավորներին՝ ասաց, որ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները դիրքորոշում են հայտնել մի շատ կարևոր հարցում, որի շուրջ կարծիք չի համարձակվում ասել իշխանության որևէ ներկայացուցիչ․
«Որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Այ, երբ դրա դիրքորոշումը կասեք, ձեր սնդիկ փարթիների մասին դիրքորոշում կլսեք։
Երկրորդ։ Ես ներողություն եմ խնդրում Արցախի մեր այն քաղաքացիներից, որոնք ընդհատվող ինտերնետով ու շրջափակման պայմաններում ստիպված են նայել այս նապաստակ նկարողին»։
Անդրադառնալով ընտրակեղծարարության վերաբերյալ իշխանության մեկնաբանություններին, Մամիջանյանն այսպես պատասխանեց ՔՊ-ական պատգամավորներին․
«Դուք ձեր սեփական վարչության ընտրության ժամանակ ընտրակեղծարարներին պարզեք, հետո մնացածին անցեք»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում