«Ես տեսնում եմ Նիկոլի և Ալիևի համատեղ աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներքաղաքական օրակարգի մասին իր տարեվերջյան դիտարկումներում վերահաստատեց իր դիտարկումները ընդդիմության խնդիրների մասին: Քաղաքական գործիչը դրանք առանձացրեց երեք ճգնաժամերի մեջ՝ դեմքերի, մեթոդաբանության և իդեաների՝ օրակարգի:

Տարածաշրջանային զարգացումներին անդրադառնալով՝ Արմեն Աշոտյանը նկատեց. «Ես տեսնում եմ Նիկոլի և Ալիևի համատեղ աշխարհաքաղաքական խաղը Լաչինի միջանցքի շուրջ՝ ՌԴ-ին ոչ միայն ռեպուտացիոն, այլև ավելի հեռահար և գեոպոլիտիկ հարվածներ հասցնելու համար, և դա արվում է մեր հաշվին»:

ՀՀԿ փոխնախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «պասերով ընկերություն են անում»։

«Ես չեմ զարմանա՝ Ալիևն այնքան զարգացնի էդ էկոլոգների թեման, որ Գրետա  Թունբերգը գա Լաչինի միջանցքում կանգնի:  Ադրբեջանը մեզ հետ խաղում է ուժային շախմատ. նա հաշվում է իր քայլերը շատ երկրաժամկետ կտրվածքով»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս