
ՄԱԿ-ի ՄԻԳՀ գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՄԻԳՀԳ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով։
Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի «Թվիթեր»-ի էջում:
«Կոչ ենք անում կողմերին չլուծված հարցերը լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդկանց իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցություններից»,- ասվում է ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի հաղորդագրության մեջ։
Lachin corridor [Armenia/Azerbaijan] : We call on the sides to resolve pending issues through a dialogue, urgently enable free & safe movement, protect human rights& avoid adverse humanitarian impact on civilians
— UN Human Rights (@UNHumanRights) December 27, 2022