«Ես ինձ նվաստացած եմ համարում, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկրի ղեկավարն իրեն պահում արտաքին շփումներում». Բազեյան

Երևանի նախկին քաղաքապետ, երկրապահ Ալբերտ Բազեյանը, ով 10 տարի քաղաքականությունից դուրս է եղել, չի զբաղվել քաղաքականությամբ, բայց 44-օրյա պատերազմում մեր պարտությունից, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո տեղը չի գտնում:

«Եկել եմ մի եզրակացության, որ անհրաժեշտ է ձևավորել համահայկական միացյալ դաշինք»,- Արցախի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին վերաբերող քննարկմանը նշել է նա՝ հավելելով, որ առանձին ոչ մի կուսակցություն ոչինչ փոխել չի կարող, թեպետ կուսակցությունների դաշինքներն էլ, ըստ նրա, ոչինչ փոխել չկարողացան:

«Մենք տեսանք «Հայաստան» շարժման արդյունքը: Մեր ժողովուրդն ընտրություն չուներ. կամ պիտի ընտրեին նախկիններին, կամ Նիկոլ Փաշինյանին: Եվ, ցավոք սրտի, մեր ժողովուրդն իր ընտրությունը կատարեց և նախկիններին մերժելով, նորից ընտրեց ՔՊ-ին: Իմ կարծիքով, այս համախմբումը պիտի ձևավորվի, և նախկինները չպետք է առանձնապես մասնակցություն ունենան, նոր ուժեր են պետք»,- նշել է Բազեյանը:

Նա հիշեցրել է, որ 4 տարվա մեջ պաշտպանության մի քանի նախարար է փոխվել, ԱԱԾ մի քանի տնօրեն, ԱԳ մի քանի նախարար, և այլն:

Բազեյանի խոսքով, խորացել է սոցիալական բևեռացումը:

«Բարձրացնում են պաշտոնյաների աշխատավարձերը, կենսաթոշակները մնում են նույնը: Այսօր 33-34.000 դրամով ո՞նց կարող է թոշակառուն ապրել, առաջանում է սոցիալական բևեռացում»,- շեշտել է նա:

Սակայն ամենավատն այն է, որ ՀՀ ղեկավարին ով ինչ ուզում, ասում է:

«Ես ինձ նվաստացած եմ համարում, երբ տեսնում եմ, թե ինչպես է մեր երկրի ղեկավարն իրեն պահում արտաքին շփումներում: Չի կարողանում խոսել Լուկաշենկոյի դեմ»,- ընդգծել է Ալբերտ Բազեյանը և հավելել, որ ՀՀ արտաքին դաշնակիցները կարող են լինել Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը:

«Պուտինը, Նիկոլ Փաշինյանին դիտարկելով որպես արևմտամետ քաղաքական գործիչ, լինելով մեր դաշնակիցը, այս պատերազմում մեզ չօգնեցին»,- շեշտել է Բազեյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս