Քո երեսը պինդ, դու անդրդվելի, թերևս ունե՞ս՝ դու դեռ, անելիք, ու չեմ հասկանում, մեր սուրբ հողերից, Է՞լ որն ես տալու՝ Սևա՞ն, թե՞ Սյունիք․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում չափածո տողեր է գրել։
«Դու մեզ մորթեցիր քո քոռ դանակով,
դու մեր հավատին քար դրիր՝ թափով,
դու մեր Երկիրը տվիր թալանի։

Դե, շարունակիր քանդել, բաժանել,
դու՝ կառուցելուց հեռու, իմաստակ,
Շուրջդ էս ու՞մ ես, բերել, հավաքել,
Կաշին գոմեշի, ցավին՝ անտեղյակ։

Դու, արդեն պիտի, գոհ լինես քեզնից,
Հաստատ, կմնաս դասագրքերում,
Բայց հողը հայոց տնքում է ցավից,
Քո աշխարհ գալու պահը անիծում։

Քո երեսը պինդ, դու անդրդվելի,
Թերևս ունե՞ս՝ դու դեռ, անելիք,
Ու չեմ հասկանում, մեր սուրբ հողերից,
Է՞լ որն ես տալու՝ Սևա՞ն, թե՞ Սյունիք։

Դու մեր դեմոկրատ, մեծ ոչնչություն,
Լավ է՝ վեր կենաս, հեռանաս, էլի,
Օ, իմ մայրենի լեզու՝ վեհություն,
Էլ չեմ մանրանում, հայհոյանք տալիս։

Աստված կսիրես, վեր կաց ու գնա,
Այսքանը բավ է, թույլ տուր սթափվենք,
Թույլ տուր մեր ցավը մեզանում մնա,
Աշխարհի առջև չխայտառակվենք։

Քեզ հարգող չկա, խղճուկ ես արդեն,
Ասում ես՝ Թողեք, մի քիչ էլ մնամ,
Եթե ուզում ես անունդ փրկել,
Եկ ծնկի արի, ու վեր կաց գնա»։

Տեսանյութեր

Լրահոս