Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինով. Գեղամ Ստեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերյան իր միկրոբլոգում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված բնապահպան ադրբեջանցի բնապահպանենրին, հորդորում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք ռուս խաղաղապահների ավտոշարասյան համար։

Մերժում ստանալով ռուս խաղաղապահը հրամայում է շրջվել և հետ գնալ։

«Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», – կից հավելել է Գեղամ Ստեփանյանը:

Հիշեցնենք, արդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031