«Այսպիսի պահին դեսպաններին գործից կտրում-բերում են Հայաստան, որ Արցախի համար «սխալմամբ» ինչ-որ լավ բան չանի՞»․ Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հայկական դեսպանները հավաքվել են Ջերմուկում։ Ո՛չ, սա ինչ-որ արտահերթ հավաք չէ, ընդամենը ամենամյա պլանային հավաք է։
Այսինքն այն պահին, երբ ՀՀ դեսպանները պիտի գիշերները լուսացնեին կարևոր երկրների ԱԳՆ-ների ու խորհրդարանների դռների առջև, օր ու գիշեր պահանջեին հանդիպումներ որոշում կայացնողների հետ, Արցախի շրջափակումը դատապարտող հայտարարություններ ուզեին, նաև բողոքներ կազմակերպեին ու դեմարշներ անեին այն երկրներում, որոնք այսօր աջակցում են Ադրբեջանին, այդ ամենի փոխարեն՝ կարծես թե բան չի պատահել, գալիս են ամենամյա հավաքի։
Այսպիսի պահին դեսպաններին գործից կտրում-բերում են Հայաստան ինչի՞ համար։ Որ հանկարծ որևէ դեսպան այս պահին Արցախի համար «սխալմամբ» ինչ-որ լավ բան չանի՞։
Էլ չասեմ, որ դեմն էլ Ամանոր է, գուցե մի քիչ ոտքները կախ գցեն, Երևանում տոներն անցկացնեն, նոր վերադառնան «դիրքեր»։
Կրկնելու եմ այնքան, մինչև բոլորի գլուխը չմտնի. Նիկոլ Փաշինյանը հայկական իշխանություն չէ, իր ստեղծած համակարգը Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկելու համար է»։