
«Ընդհանուր առմամբ, «надо отдать должное», վերջին 2 տարում կազմակերպված հակառուսական տեմպը Ադրբեջանում զգալի առաջընթաց է գրանցել»

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է իրականցրել՝ պարզելու համար իրենց քաղաքացիների ՌԴ խաղաղապահների նկատմամբ ընդհանուր ընկալումները.
? Ադրբեջանի բնակչության 81,8%-ը բացասաբար է վերաբերվում ռուս խաղաղապահներին, 6,9%-ը՝ դրական:
? Հարցվածների 49.0%-ը կարծում է, որ խաղաղապահները կլքեն Արցախը, երբ լրանա հնգամյա ժամկետը։
? Հարցվածների 37.2%-ը Արցախում խաղաղապահների գտնվելու տևողության վերաբերյալ պատասխանել է՝ անորոշ ժամանակով։ Իսկ հարցվածների 13,8%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Հ.Գ. Ընդհանուր առմամբ, «надо отдать должное», վերջին 2 տարում կազմակերպված հակառուսական տեմպը Ադրբեջանում զգալի առաջընթաց է գրանցել»: