Արցախում ծանր վիճակում գտնվող պացիենտներից մեկը մահացել է
Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։
Այս մասին հայտնել է Արցախի «Հանրապետական» ԲԿ գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։
Նա նշել է, որ Ստեփանակերտին հանրապետական հիվանդանոցում գտնվող ծանր հիվանդներից մեկն այսօր շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան, նրան սրտի շտապ վիրահատություն է անհրաժեշտ։