Չավուշօղլուն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 14֊ին թուրքմենական և ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան անդրադարձել է Լաչինի միջանցքի իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Լաչինի միջանցքի ստեղծման նպատակը հայտնի է։ Այնտեղ ռուսները ևս խաղաղապահ առաքելություն ունեն, բայց մյուս կողմից, միջազգային իրավունքին էլ չի համապատասխանում, հակասությունն այն է, որ Ադրբեջանի սեփական տարածքի ընդերքից ռեսուրսներ են ապօրինի կերպով արդյունահանվում և վաճառվում։ Դա նշանակում է գողանալ Ադրբեջանի հարստությունները»,- նշել է Չավուշօղլուն։

Վերջինս արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքն արգելափակելու հարցում՝ համարելով դա «իրավացի»։

«Այդ իսկ պատճառով էլ մենք այս իրավացի պայքարում աջակցում ենք Ադրբեջանին»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031