Հայաստանին դրսից ոչ մեկ չի օգնելու, մեկ վայրկյան առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև, ինչպես նաև առաջիկայում նաև օդային բեռնափոխադրումները։

«Թուրքիան և Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության և կայունության համար քայլեր անենք»,–ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ակնարկելով Հայաստանին, ասել է, թե այստեղ ոչ մեկ դրսից, Արևմուտքից, Արևելքից որևէ բան չի ստանա՝ կոչ անելով Հայաստանին վայրկյան առաջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Անդրադառնալով «Լաչինի միջանցքի» թեմային, Չավուշօղլուն խոսել է խաղաղապահների դերի մասին՝ շեշտել է, թե ռուսներին է վերապահված խաղաղապահ միջնորդությունը և նրանք պետք է հետամուտ լինեն, որ ադրբեջանցի մասնագետների ստուգումները հանքաարդյունաբերության կենտրոններում որևէ մեկը չարգելի։ «Այստեղ գլխավոր պարտականությունը ռուսներին է։ Քանի որ իրենք են ուղիղ ձևով պատասխանատու Լաչինի միջանցքի գործունեության համար»,–ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պնդել էր, թե Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։

Տեսանյութեր

Լրահոս