Բաժիններ՝

Սերն ու հարաբերությունները, ընտանիքն ու երեխաները՝ 2023 թվականին

2023 թվականը սիրո և հարաբերությունների ոլորտում բարենպաստ կլինի կրակի տարերքի նշանների համար՝ Խոյ, Առյուծ, Աղեղնավոր։

Նշանի միայնակ ներկայացուցիչները կգտնեն իրենց զուգընկերոջը և կկարողանան հաջողակ ամուսնության մեջ մտնել։

Օդի տարերքի նշանների՝ Երկվորյակների, Կշեռքների և Ջրհոսների համար 2023 թվականը խոստանում է փոփոխական լինել։

Երկվորյակներին տարվա ընթացքում վերելքներ ու վայրէջքներ են սպասվում սիրային ոլորտում։ Այս մասին գրում է Ria.ru-ն:

Տարվա երկրորդ կեսը հաջող կլինի հողի տարերքի նշանների համար՝ Ցուլ, Կույս, Այծեղջյուր։ Ցուլերի համար տարին բարենպաստ է սիրային հարաբերությունների ոլորտում, ամուսնության համար։

Ջրի տարերքի նշանների՝ Խեցգետնի, Կարիճի և Ձկների համար 2023 թվականը փոփոխական կլինի սիրո և հարաբերությունների ոլորտում։

Խեցգետինների համար տարվա սկիզբը լարված կլինի, սակայն Յուպիտերի բարենպաստ ազդեցությունը կօգնի նրանց պահպանել խաղաղությունն ու ներդաշնակությունը։

Ընտանիքը, երեխաներն ու հարազատները՝ 2023թ.

Առյուծների համար 2023 թվականի գարնանը հնարավորություն կլինի հանդիպել առանձնահատուկ մարդու, ում հետ պետք է ընտանիք կազմեն և երեխաներ մեծացնեն։

Չնայած հնարավոր դժվարություններին, Կշեռքներին 2023 թվականին Վեներան կօգնի կայունություն պահպանել հարաբերություններում։

Կույսերի համար սիրո մոլորակը կօգնի ամրապնդել ընտանեկան հարաբերությունները։ Այնուամենայնիվ, նրանք պետք է ինչ-որ բան փոխեն, որպեսզի վերականգնեն ներդաշնակությունը։

Այծեղջյուրների համար տարին կարող է դժվարություններ բերել ընտանեկան հարաբերություններում, սակայն գարնանն ամեն ինչ կկարգավորվի:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս