
Ադրբեջանում ձյան առատ տեղումների հետևանքով հինգ հազար բաժանորդ մնացել է առանց գազի

Ադրբեջանի հինգ շրջանում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել ձյան առատ տեղումների հետևանքով. 5000 բաժանորդ մնացել է առանց գազի, հաղորդում է «Ազերիգազ»-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանի մի շարք շրջաններում վերջին մի քանի օրվա ընթացքում անկայուն եղանակային պայմաններ են դիտվում։
«Մի շարք շրջաններում սաստիկ ցրտի պատճառով գազամատակարարման խափանում է տեղի ունեցել: «Ազերիգազ»-ը մոբիլիզացրել է բոլոր հնարավորությունները ցուրտ եղանակին բաժանորդներին անխափան գազամատակարարում ապահովելու համար: Սաստիկ եղանակային պայմանները խոչընդոտում են ինտենսիվ աշխատանքին, սակայն լուրջ քայլեր են ձեռնարկվում առանց գազի մնացած 5000 բաժանորդների խնդիրը լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։