Արդյո՞ք հաճախակի սուրճ խմելը վնասում է երիկամները․ հետազոտություն

Էրազմուս համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սուրճը չի վնասում առողջ և երիտասարդ մարդկանց երիկամները, սակայն ռիսկային գործոնների առկայության դեպքում կարող է մեծացնել երիկամներում ֆիլտրման արագությունը։ Հետազոտությունը, ըստ shantnews-ի՝ հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում, փոխանցում է Gazeta.ru-ն։

Գիտնականներն օգտագործել են Ռոտերդամի ուսումնասիրության տվյալները, որոնք սկսվել են 1989-1993 թվականներին: Հետագա տարիներին հետազոտությանը միացել է մասնակիցների ևս երկու խումբ, ընդհանուր առմամբ մասնակցել է գրեթե 15 հազար մարդ։

Սուրճի միջին օրական սպառումը կազմել է երեք բաժակ, ընդ որում, մարդկանց 4%-ը սուրճ չի խմում: Տղամարդիկ ավելի շատ սուրճ էին օգտագործում մեծ չափաբաժիններով: Բացի այդ, սուրճի սիրահարներն ավելի հաճախ էին ծխում, ավելի շատ ալկոհոլ և կալորիաներ էին օգտագործում:

Ընդհանուր առմամբ, սուրճի օգտագործումը չի ազդել առողջ տղամարդկանց և կանանց երիկամների ֆիլտրման մակարդակի վրա: Բացի այդ, յուրաքանչյուր բաժակ սուրճը նվազեցրել է երիկամների ֆունկցիայի նվազման վտանգը, սակայն այս ազդեցությունը վիճակագրորեն նշանակալի չէ և պետք է վերստուգվի հետագա հետազոտություններում: Երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման բարձր ռիսկ ունեցողների շրջանում (ավելի քան 70 տարեկան, դիաբետիկ կամ գեր) ֆիլտրման մակարդակը մի փոքր ավելի բարձր է եղել սուրճի օգտագործման դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս