Բաժիններ՝

Մունդիալ-2022. Խորվաթիան հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ կիսաեզրափակիչում է

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Խորվաթիան և Բրազիլիան:

Կատարի մայրաքաղաք Դոհայի «Educated» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեների երկու թիմերն էլ «հետախուզական» ֆուտբոլ էին ցուցադրում՝ առավել զգուշավոր խաղալով: Խորվաթները ձգտում էին «առաջին համարով» գործել: Բրազիլիան էլ հակագրոհում էր և սուր պահեր ստեղծում:

Խաղակեսի միջնամասում բրազիլացիները տիրել էիր նախաձեռնությանը և խորվաթները հիմնականում գործում էին պաշտպանությունում: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի մեկնարկում աշխարհի 5-ակի չեմպիոնները մի քանի լավ հնարավորություն ունեին բացելու հանդիպման հաշիվը, սակայն հաջող էր գործում Խորվաթիայի դարպասապահը:

Երկու թիմերն էլ հիմնականում դիրքային գրոհներ էին կազմակերպում, բայց վերջին հարվածը չէր կայանում: Հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում Բրազիլիան անընդմեջ գրոհում էր, սակայն, ի վերջո, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Առաջին կեսի վերջում Նեյմարին հաջողվեց իրացնել իր պահը և առաջ մղել Բրազիլիայի ընտրանուն: Այս գոլով Նեյմարը հավասարվեց Պելեին՝ Բրազիլիայի ընտրանու կազմում խփած գոլերի թվով (77 գնդակ):

Լրացուցիչ երկրորդ կեսում խորվաթները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Արագ հակագրոհով գոլի հեղինակ դարձավ Պետկովիչը:

Եվ, ի վերջո, որոշիչ դարձավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին խորվաթները:

Խորվաթիա-Բրազիլիա՝ 1:1 (4:2): Մունդիալի կիսաեզրափակիչում Խորվաթիան կմրցի Նիդերլանդներ-Արգենտինա խաղի հաղթողի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս