«Ո՞վ գիտի, կարող է 10 րոպե հետո ռակետներով ռազմական հարված լինի ՀՀ քաղաքներին»․ Արման Աբովյան

«Երրորդ երկիրը Հայաստանի Հանրապետության տարածքում խրախուսում է Բելառուսի և Հայաստանի իրար ճակատ-ճակատ խփելը»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածվող հակաբելառուսական մի ֆիլմի, որը վաղը պետք է ցուցադրվի Հայաստանում։

Աբովյանի կարծիքով՝ նորմալ է, երբ պետություններն իրար հետ ունեն հարցեր, անգամ, եթե դրանք փշոտ են, բայց դրանք լուծելու ճիշտ տարբերակը ոչ թե երրորդ պետության ձեռքում խամաճիկ դառնալն է, այլ երկխոսությունը․

«Գնացեք Բելառուս, ուղարկեք տարբեր գերատեսչություններ, նստեք, ասեք՝ եկե՛ք հասկանանք, թե ինչո՞վ է պայմանավորված ձեր քայլերը, որոնք գուցե հայկական կողմի դուրը չեն գալիս։ Հավատացնում եմ ձեզ, որ երկխոսության դեպքում բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, սո՛ւտ է, ով պնդում է հակառակը»։

Արմանն Աբովյանի տեղեկություններով, այդ ֆիլմը ֆինանսավորվել է Էստոնիայի կողմից․

Կարդացեք նաև

«Ձեզ թվում է, որ այդ հակաբելառուսական ֆիլմը ցույց տվեցին, Բելառուսն իր դիրքորոշումը փոխելո՞ւ է, հա՞, Հայաստանի հանդեպ։ Իսկ կարո՞ղ է՝ հատուկ է արվում, որ հակառակ պրոցես լինի։

Մենք գիտենք՝ Արևելք-Արևմուտք պատերազմ է գնում, իրենք իրար հետ խնդիրներ ունեն, բայց ինչի՞ համար մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր տարածքը, մեր տունը էս վիճակում, որ ո՞վ գիտի, կարող է 10 րոպե հետո, իսկ հավանականությունը 50 տոկոսից ավելի է, ռազմական հարված լինի Հայաստանի Հանրապետության քաղաքներին, ռակետներո՛վ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս