Ռոբերտ Հայրապետյանը մանդատը չի վերցնելու

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:

«Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:

Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:

Աստված պահապան Հայաստանին և Արցախին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031