Բաժիններ՝

Մունդիալ-2022. Խորվաթիան հետխաղյա 11 մետրանոցների շնորհիվ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի շրջանակներում Ճապոնիան մրցեց Խորվաթիայի հետ:

Ալ-Վակրահ քաղաքում կայացած խաղի մեկնարկային րոպեներին խորվաթներն առավելություն ունեին և իրար հաջորդող հնարավորություններ, որոնք չէին իրացնում: Ճապոնիան էլ երբեմն հակագրոհում էր:

Աշխարհի առաջնության գործող փոխչեմպիոնները տիրել էին նախաձեռնությանը: Ճապոնիան, սակայն, «հանդերձարանի ճանապարհին» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 43-րդ րոպեին գոլը խփեց Մաեդան:

Խորվաթիան երկրորդ կեսում կրկին տիրել էր նախաձեռնությանը և 55-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Իվան Պերիշիչը: Խփած գնդակից հետո էլ Խորվաթիան առավելություն ուներ, սակայն պահերն իրացնելու հարցում վերջնական հստակություն չկար: Ի վերջո հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, սակայն խաղում որոշիչ եղան հետխաղյա 11մետրանոցները, որտեղ առավել դիպուկ էին խորվաթները` 1:3:

Քառորդ եզրափակիչում` դեկտեմբերի 9-ին, Խորվաթիան կխաղա Բրազիլիա-Հարավային Կորեա զույգի հաղթողի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031