
«Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով, ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդում ես քպ-ական «գործիչների» մեկնաբանությունները Արցախի հարցով ու ․․․
Օրինակները շատ-շատ են․ Մարիա Կարապետյան, Հովիկ Աղազարյան, Վիգեն Խաչատրյան և մնացած բոլորը։
Պատկերացնում եմ, թե այս ամենը կարդալով, ինչպես են հրճվում ադրբեջանցիներն ու հռհռում մեզ վրա։
Խնդրանք իրենց անկախ կամ ընդդիմադիր համարող լրատվամիջոցներին․ Արհամարհեք և այլևս երբեք հարցազրույց, կարծիք մի հարցրեք այդ ողորմելի-դավաճաններից։ Նրանց «կարծիքները» հրապարակելով, դուք ակամայից նույնպես ջուր եք լցնում թշնամու ջրաղացին։ Առանց այդ էլ նրանց գովազդում են Հ1-ը, Ֆակտորը, Ազատությունը և այլ մերձիշխանական քարոզչամիջոցներ։
Հ․Գ․ Հարց ՀՅԴ-ին․ Երբ Հովիկ Աղազարյանին ընդունում էիք ՀՅԴ շարքերը, նա ի՞նչ կարծիքի էր Արցախի մասին։ Իսկ հետո՞, երբ հեռացավ, նրան ներեցի՞ք․․․»: