Բաժիններ՝

35-ամյա տղամարդը բացել էր խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր

Նոյեմբերի 29-ին, ժամը 13․40-ին, ոստիկանության Արթիկի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել Վարդաքար գյուղի 32-ամյա մի բնակիչ։ Ըստ նրա՝ նոյեմբերի 16-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բացել էին խոհանոցի պատուհանը ու տարել կենցաղային իրեր։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հաղորդումից ժամեր անց, պարզվեց գողությունը կատարողի ինքնությունը։ Նույն գյուղում բնակվող 35-ամյա տղամարդը հրավիրվեց Արթիկի բաժին ու խոստովանեց, որ գողությունն ինքն է արել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031