Գնաճն Իսպանիայում նոյեմբերին անսպասելիորեն դանդաղել է

Գնաճն Իսպանիայում նոյեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ զգալիորեն դանդաղել է վառելիքի և էլեկտրականության գների նվազման շնորհիվ: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:

Սպառողական գները, որոնք հաշվարկված են Եվրամիության չափորոշիչներով, անցյալ տարվա նոյեմբերի համեմատությամբ 6,6 տոկոսով աճել են հոկտեմբերին 7,3 տոկոսով բարձրանալուց հետո, վկայում են Իսպանիայի վիճակագրական ինստիտուտի (INE) նախնական տվյալները: Գնաճի տեմպերը եղել են նվազագույնը հունվարից ի վեր:

Փորձագետների կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում էր սպառողական գների աճի տեմպեր մինչև 7,5 տոկոս:

Գները 0,5 տոկոսով նվազել են հոկտեմբերի համեմատությամբ, երբ արձանագրվել էր նախորդ ամսվա համեմատությամբ 0,1 տոկոսի աճ:

Բազային գնաճի ինդեքսը, որը չի հաշվառում թարմ սննդամթերքի և էներգակիրների արժեքը, նոյեմբերին տարեկան արտահայտությամբ ավելացել է 6,3 տոկոսով՝ նախորդ ամիս 6,2 տոկոսով բարձրանալուց հետո:

Այս տարվա հունիսին գնաճն Իսպանիայում հասել էր 37 տարվա ընթացքում առավելագույն 10,2 տոկոսի:

Տեսանյութեր

Լրահոս