Բաժիններ՝

Ի՞նչ պատրաստել սեզոնային խուրմայից. լավագույն բաղադրատոմսերը

«Խուրմա» լատիներեն նշանակում է «աստվածների սնունդ», և դա զարմանալի չէ: Այս քաղցր նարնջագույն միրգը շատ օգտակար հատկություններ ունի, և վիտամինների և հանքանյութերի քանակով գերազանցում է նույնիսկ թզին, խաղողին և խնձորին։ Բացի այդ, խուրման համեղ է: Իր հավելումով ճաշատեսակները նույնքան համեղ են։ Ստորև ներկայացնում ենք ամենահետաքրքիր բաղադրատոմսերը:

Խուրմայով կարկանդակ

Բաղադրիչներ

Կարդացեք նաև

1. Խուրմա – 500 գ
2. Ձու – 2 հատ
3. Շաքարավազ – 150 գ
4. Բուսայուղ – 45 մլ
5. Ալյուր – 350 գ
6. Փխրեցուցիչ – 15 գ
7. Կիտրոնի կեղև

Պատրաստման եղանակը

1. Խուրման լվանալ, կեղևազատել և հանել սերմերը։ Միջուկը մանրացնել բլենդերով կամ պատառաքաղով։

2. Առանձին ամանի մեջ մոտ 5 րոպե հարել շաքարավազն ու ձվեր։ Այնուհետև խառնուրդին ավելացնել բուսական յուղը, կիտրոնի քերած կեղևը և խուրմայի միջուկը։

3. Զանգվածը կրկին հարել և ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը։ Խմորը լցնել կաղապարի մեջ և մոտ 1 ժամով ուղարկել 180 աստիճան տաքացրած ջեռոց։

Սոուս խուրմայից

Բաղադրիչներ

1. Խուրմա – 200 գ
2. Ջուր – 75 մլ
3. Շաքարավազ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Խուրման մանրակրկիտ լվանալ և հեռացնել կորիզները։

2. Ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը և դնել միջին կրակի վրա։ Շաքարավազը պետք է ամբողջությամբ լուծվի:

3. Շաքարի օշարակի մեջ ավելացնել մանր կտրատած խուրման և եփել մոտ 10 րոպե։

4. Այնուհետև զանգվածը վերցնել կրակից և անցկացնել մաղի միջով:

5. Ստացված սոուսը կրկին դնել կրակի վրա, եփել ևս 5 րոպե և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս