Բաժիններ՝

Սննդաբանը նշել է մթերքներ, որոնք խանգարում են ուղեղի աշխատանքին

Բժիշկ-սննդաբան Նատալյա Լազուրենկոն ասել է, որ ալկոհոլը, տրանսճարպերը, տապակած և քաղցր մթերքները խաթարում են ուղեղի աշխատանքը։ Նրա խոսքերը մեջբերում է «Москва 24»-ը։

Մասնագետն ասել է, որ ալկոհոլային խմիչքները թունավոր ազդեցություն ունեն և բացասաբար են ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Նա նաև նշել է, որ ալկոհոլը նվազեցնում է նեյրոնների ակտիվությունը, առաջացնում է տրամադրության վատթարացում և դեպրեսիա:

Լազուրենկոն խորհուրդ է տվել սննդակարգից բացառել տրանսճարպերն ու չափից ավելի եփած սնունդը։ Նրա խոսքով՝ թունավոր մթերքների պատճառով մարդն ավելի քիչ սնունդ է ստանում, քանի որ դրանք «տեղադրվում են արյունատար անոթների պատին», ինչի արդյունքում սնուցիչները չեն կարողանում իրենց ճանապարհը մղել հեռավոր հատվածներ:

Բացի այդ, շաքարավազը, խմորեղենն ու սպիտակ ալյուրից պատրաստված հացը վնասակար են ուղեղի համար։ Սննդաբանը պարզաբանել է, որ այս մթերքներն օրգանիզմում առաջացնում են գլիկացիայի պրոցեսը, ինչի արդյունքում տեղի է ունենում «բիոմոլեկուլների շաքարացում»։

«Գլիկացիայի արտադրանքները մեր մարմնում ստեղծում են, այսպես կոչված, խաչաձև կապեր որոշակի կառույցներում, որոնք արգելափակում են սննդանյութերի, նյարդային ազդակների փոխանցումը, և ուղեղը սկսում է բառացիորեն մահանալ»,- ասել է նա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս