Կառուցվել է աշխարհի ամենաբարակ երկնաքերը
Համացանցում հրապարակվել է Steinway Tower-ի պատկերները՝ հսկա 435 մետրանոց բնակելի աշտարակ, որը գտնվում է Մանհեթենի կենտրոնում։ Նրա լայնության և բարձրության հարաբերակցությունը 1։24 է։
Steinway Tower երկնաքերի կառուցման հետ կապված բոլոր աշխատանքների ավարտի մասին հայտնում է CNN-ը՝ այս նորության հետ մեկտեղ՝ հրապարակելով տպավորիչ շենքի բնակարանների ինտերիերի լուսանկարը։
Բուն աշտարակը կառուցվել է նյույորքյան SHoP Architects ֆիրմայի մասնագետների կողմից, իսկ նրա շքեղ բնակարանների նախագծմամբ զբաղվել են նրանց գործընկերները Studio Sofield-ից։ Նախկինում շենքը ներառվել էր Emporis Skyscraper Award-ի 2022 թվականի լավագույն երկնաքերերի ցանկում։
Երկնաքերը, որը հայտնի է նաև՝ որպես 111 West 57th Street, բաղկացած է 46 լիարժեք և դուպլեքս բնակելի բնակարաններից։ Դիզայներների հրապարակած լուսանկարները ցույց են տալիս շքեղ նախասրահներ՝ պատված մարմարով, սև պողպատով և թավշով, պինդ ծխագույն կաղնու հատակներով և Պիկասոյի և Մատիսի օրիգինալ արվեստի գործերով:
Բնակարաններից բացի, աշտարակն ունի մեծ լողավազան, մասնավոր ճաշասենյակներ՝ խոհարարի խոհանոցով, գոլֆի սիմուլյատոր և բարեկարգված պատշգամբ: Դրա ճակատը կազմված է հախճապակյա բլոկներից, որոնք փոխում են գույնն ու հյուսվածքը տարբեր լույսի ներքո և տարբեր անկյուններից:
Աշխարհի ամենաբարակ երկնաքերում ապրելն էժան չէ։ Բնակության արժեքը տատանվում է 7,75-66 միլիոն դոլարի սահմաններում։
Սիրարփի Աղաբաբյան