Բաժիններ՝

AnTuTu-ն նոր ռեկորդակիր սմարթֆոն ունի

Գաջեթը, որն աշխատում է առաջատար Snapdragon 8 Gen 2 չիպսեթով, թեստերում հավաքել է 1,312,901 միավոր:

Ըստ Gizmochina-ի՝ նոր ռեկորդակիրը Moto X40-ն է։ Դրա պաշտոնական հայտարարությունը սպասվում է շատ շուտով։ Նոր Motorola-ն կլինի առաջին հեռախոսներից մեկը, որը թողարկվել է հզոր Qualcomm չիպով:

AnTuTu հենանիշում սմարթֆոնը հավաքել է 1,312,901 միավոր։

Ի լրումն առաջիկա Moto X40-ի, vivo X90 Pro+, ինչպես նաև Xiaomi 13 սերիայի, iQOO 11 և OnePlus 11 սերիայի սմարթֆոնները կհամալրվեն Snapdragon 8 Gen 2-ով: Այս սարքերը, ամենայն հավանականությամբ, կվաստակեն նմանատիպ միավորներ AnTuTu-ում:

Ինչ վերաբերում է ռեկորդակրին, ապա, ըստ լուրերի, նա կստանա 6,67 դյույմանոց OLED էկրան, եռակի տեսախցիկ՝ 50 մեգապիքսելանոց սենսորով, 5000 մԱժ մարտկոց՝ 68 Վտ արագ լիցքավորման աջակցությամբ, և մինչև 18 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Արդյո՞ք դա այդպես է, մենք կիմանանք մինչև տարեվերջ։ Նախ գաջեթը կներկայացվի չինական շուկայում, ավելի ուշ՝ համաշխարհայինում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930