
Ինչպես բանանով հացը, բայց ավելի համեղ. դդումով հացի լավագույն բաղադրատոմսը

Հելոուինն ավարտվեց, բայց դդմի սեզոնը շարունակվում է: Շարունակում ենք ճաշատեսակներ պատրաստել ամենաաշնանային բանջարեղենից։ Այս անգամ փորձում ենք դդումի հաց:
Բաղադրիչներ
1. Դդում – 500 գ
2. Շաքարավազ – 250 գ
3. Ձու – 3 հատ
4. Ձիթապտղի յուղ – 230 մլ
5. Ալյուր – 200 գ
6. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ
7. Սոդա – 1/2 թ/գ
8. Դարչին – 1 ճ/գ
9. Քերած մշկընկույզ – 1/2 թ/գ
10. Ծովային աղ
11. Դդմի սերմեր – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Դդմի մուսսը պատրաստելու համար դդումը լվանալ, միջուկը հեռացնել, միջուկը կտրատել 2 սմ խորանարդիկների, տեղափոխել կաթսայի մեջ, լցնել 100 մլ ջուր և եփել մոտ 25 րոպե: Քամել ավելորդ ջուրը, ապա եփած դդումը տրորել։
2. Ջեռոցը տաքացնել մինչև 160 աստիճան։
3. Մեծ ամանի մեջ հարել շաքարավազը և ձվերը։ Մեղմորեն ավելացնել դդմի խյուսը և ձիթապտղի յուղը։
4. Ալյուրը խառնել սոդայի, դարչինի և մի լավ պտղունց ծովի աղի հետ և լցնել շաքարավազի և ձվի խառնուրդի մեջ:
5. Խմորը լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ և հարթեցնել: Վրան ցանել դդմի սերմերը և հացը թխել նախապես տաքացրած ջեռոցում 75-90 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը